Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նրա հետ չի քննարկել Սերժ Սարգսյանին ներկայացված մեղադրանքը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նրա հետ չի քննարկել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացված մեղադրանքը։ Այս մասին փաստաբանն ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիքի է Ռոբերտ Քոչարյանն այս առնչությամբ։
«Եթե անգամ քննարկած էլ լինեի, հիմա ձեզ չէի ասի։ Բայց այդ հարցը մենք իսկապես չենք քննարկել։ Ռոբերտ Քոչարյանի հետ մենք քննարկել ենք Ռոբերտ Քոչարյանի գործը, ոչ ավելին»,- նշել է Հայկ Ալումյանը։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է մեղադրանք Հայաստանի ՔՕ 37-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։