Երևան, 27.Հունվար.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
«Թագուհի»․ Ջենիֆեր Լոպեսի բիկինիով նոր ֆոտոշա... Իսրայելցիներին թույլ կտան այցելել Սաուդյան Ար... Լիլիթ Բասյանի եւ Անահիտ Սիմոնյանի լուսանկարը ... «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովու... Կարուանան առաջին անգամ հաղթեց Tata Steel Mast... Երևանում թալանել ու կողոպտել են «գոլդ» համարա... «Լիվերպուլը» չհաղթեց երրորդ դիվիզիոնը ներկայա... ԶԼՄ-ները հաղորդել են Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատ... Բրիտանիայում կհրապարակեն ՉԹՕ-ի մասին հաշվետվո... Ջրվեժի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է.... Գոհար Ավետիսյանը կրքոտ կերպարում «Ռոմա» - «Լացիո»՝ 1։1 (Լուսանկար և տեսանյութ)... Կարանտինի մեջ գտնվող Ուհան քաղաքում ՀՀ առնվազ... Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավ... Նորաստեղծ քաղաքական ուժը Արցախի ընտրություննե... «Իմ հրեշտակ, իմ կյանք, իմ գանձ... Ծնունդդ շնո... «Մանչեսթեր Յունայթեդը» - «Տրանմիր Ռովերս» 6։... «Մանչեսթեր Յունայթեդը» - «Տրանմիր Ռովերս» 6։... Թաիլանդում վաճառել են ավտոմեքենա, որում եղել ... «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կ... Տեսանյութ այն մասին,թե ինչպես է Հրայր Թովմասյ... Սարգիս Ադամյանի գոլը նպաստեց «Հոֆենհայմի» հաղ... Grammy-ից առաջ կազմակերպված բրանչին Բեյոնսեն ... «Իմ սեր»․ Աննա Թովմասյանի և Արամեի ջերմ լուսա... Իրանը պատրաստվում է ուղեծիր ուղարկել վեց արբա... «Արարատը» 9։0 հաշվով հաղթեց մոնղոլական «Ուլան... Էրդողանը մեղադրել է Խաֆթարին Լիբիայում հրադադ... Աշխարհն առանց հոտի. ի՞նչ խնդիրների հետ են բախ... Բրիտանիայում թողարկել են հուշադրամներ ԵՄ կազմ... ՊՆ-ն ամփոփել է կոմունալ-կենցաղային պայմանների... ԱՄՆ-ում վարորդն օգտագործել է կեղծ կմախք՝ ներկ... Արմեն Սարգսյանը այցելել է Սուրբ Հակոբեանց Մայ... Հնդկաստանում չորս պայթյուն է որոտացել Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով․ Նիկոլ Փաշինյ... Գվարդիոլա․ «Լիվերպուլը» կդառնա Անգլիայի չեմպի... Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում Հնդկաս... Հրայր Թովմասյանը հայց կներկայացնի դատարան ընդ... Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջո... ԱՄՆ-ում հաստատել են կորոնավիրուսի երրորդ դեպք... Մենք բոլորին ապացուցեցինք, որ նախկինում անհնա... Թուրքիայում ձերբակալել են երկու մարդու սոցցան... Հունվարի 31-ին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայ... ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային ա... Ձմեռային դիետա 12 օրվա համար Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel ... Չինաստանի արտգործնախարարությունը աջակցում է Ա... Խոշոր ավտովթար Երևանում․ հայրը և նրա 7-ամյա դ... Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխ... Հայաստանում նույնպես «իզմեր» չկան, կան ինքնան... Կիմ Չեն Ընը վեց տարվա ընթացքում առաջին անգամ ... Պետական ԲԲԸ-ն մասնատել են, շենքերը՝ վաճառել․ ... Գիտնականները գտել են կատարյալ սուրճի բաղադրատ... Երևանի տրամվայի ռելսերն առաջնագիծ ուղարկելու ... AP-ն հրապարակել է Ռուսաստանի և Ուկրաինայի առճ... Չինաստանում արգելվել է վայրի կենդանիների վաճա... Օբաման Թրամփին «ֆաշիստ» է անվանել Սա Հրայր Թովմասյանի գրիչն է. Երկար ժամանակ մտ... Հայտնի են չինական մահաբեր վիրուսի բոլոր ախտան... Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կրտսեր որդո... Երկու տարեկան աղջնակին փլատակներից փրկել են Թ... Արդեն իսկ ձևավորվել է բալերի «սև շուկա», որն ... Հանրապետության տարածքում` հունվարի 26-ի ցերեկ... Հունաստանի ոստիկանությունը 1,2 տոննա կոկաին է... Ֆրանսիան հաստատում է Եվրոպայում կորոնավիրուսի... Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են վարակիչ... Մինո Ռայոլա․ «Յուվենտուսի» երկրպագուները պետք... Թրամփի եվրոպական դաշնակիցները դժգոհ են Իրանի ... Իննա Խոջամիրյանի հրապուրիչ լուսանկարը՝ լողափի... Այգավանում կրակոցներով ուղեկցված միջադեպի մաս... Իրանի ԱԳ նախարարը խորհուրդ է տվել Թրամփին հիմ... ԱՄԷ-ի տեխնոլոգիական հավակնությունները մնացել ... Չինաստանը դեռեւս չի կարողացել պարզել կորոնավի... AusOpen․ Ջոկովիչը 1/4 եզրափակիչում է, 15-ամյա... Սա է այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ սորոսակ... Աջափնյակում մեկնարկել են ապօրինի կրպակների ապ... Վարչապետը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետին... Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարեր... Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ա... Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու նպատակով արգ... քանթրի-երգչուհին նոր չելենջ է ստեղծել Մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափ... 2019-ին ունենք հրադադարի ռեժիմի խախտումների ք... «Վատ տղաներն ընդմիշտ». Պրեմիերա (Տեսանյութեր ... Անխել Դի Մարիա․ Հույս ունեմ, որ ՊՍԺ-ն վերջին ... «Սիրտս դուրս էր թռչում»․ ինչպես է Շարլիզ Թերո... Boeing-ն իրականացրել է իր նոր 777X ինքնաթիռի ... Իլոն Մասկի կարողությունն ավելացել է 1.7 մլրդ ... ԶՈԻ արդիականացումը միայն նոր զինատեսակ գնելն ... «Հրայր Թովմասյանին ասել են՝ եթե դեմ ես, դիմու... Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 180 ... Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ,... Արմեն​ Սարգսյանն ​այցելել​ է​ Սուրբ​ Հարությա... «Ռոմա» - «Լացիո»․ Բուքմեյքերների կանխատեսումը Չինաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց ... Ծաղկաձորում, Հրազդանում, Գորիս-Տաթև ավտոճանապ... Մի քանի օր տևած բողոքի թեժ ակցիաներից հետո հո... Հրդեհ` Վանաձոր քաղաքում. այրվել է բնակարանի հ... Կորած մատանին 14 տարի անց վերադարձվել է տիրոջ... Ձուկը թռել է նավակի մեջ և ծակել ձկնորսի պարան...

Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչև գարուն. Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ վերլուծելով Բրատիսլավայում ԱԳ նախարարների հանդիպումն ու դրան հաջորդած տեղեկատվությունն ու արտգործնախարարների իրարամերժ ելույթները։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․


«Շաբաթը ցանկանում եմ ավարտել՝ Արցախյան բանակցություններին հակիրճ արձագանքով։ Շատերդ հետեւել եք Բրատիսլավայում ԱԳ նախարարների հանդիպմանը, եւ հանդիպումից հետո տարածված կցկտուր տեղեկատվությունից եւ ԱԳ նախարարների իրարամերժ ելույթներից թերեւս տարակուսած եք, թե դա ինչ կարող է նշանակել, եւ ինչ ուղղությամբ է գնալու գործընթացը։ Որպեսզի դա ավելի լավ հասկանանք, փորձենք հետեւել մինչ այս բանակցությունները, վերջին երկու ամիսներին կողմերի ձեռնարկած գործողություններին։ Սկսենք Ադրբեջանից, քանի որ ցավոք նախաձեռնությունը վերջին շրջանում հայտնվել է հենց նրա ձեռքում։

Ադրբեջան

Ադրբեջանում տեղի ունեցող ամենակարեւոր իրադարձությունը ներքին պալատական հեղաշրջումն է, որի միջոցով նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա հիմնական գործընկեր (եւ համատեղությամբ առաջին տիկին) Մեհրիբանը երկու ամսվա ընթացքում իշխանությունը մաքրեցին դեռ հայր Ալիեւից մնացած բազմաթիվ կարկառուն դեմքերից, եւ նույնիսկ Ադրբեջանի համար աննախադեպ գործողություն իրականացրեցին՝ ցրելով իրենից առանձնապես բան չներկայացնող, բայց կոռուպցիոն մեծ բեռ կրող խորհրդարանը։ Սա ակնհայտ քայլեր են՝ նոր քաղաքական վերնախավ ձեւավորելու, եւ իշխանությունը անցնցում Մեհրիբանին հանձնելու ուղղությամբ, եւ Ադրբեջանում իրադարձությունները զարգանալու են հենց այս տրամաբանությամբ, թեեւ տարբեր ուժեր դեռ փորձելու են դրան խանգարել։

Ադրբեջանի գործողությունները Արցախյան հարցում պետք է դիտարկել հենց այս տրամաբանությամբ, քանի որ ցանկացած քայլ պետք է նպաստի գործող իշխանության հիմնական նպատակին՝ սահուն իշխանափոխությանը։

Այս իմաստով, Ադրբեջանի իշխանությունը մի քանի քայլ ձեռնարկեց, որոնք ընդգծված կոշտացրին նրա բանակցային դիրքորոշումը վերջին շրջանում։ Այն նախ հայտարարեց հաջորդ տարի պաշտպանական բյուջեն 22%-ով մեծացնելու մասին (մինչեւ 2,27 մլրդ ԱՄՆ դոլար), ընդ որում պետական բյուջեի այլ ծախսերը կրճատելու հաշվին, ինչպես նաեւ հայտարարեց, որ դրանից համարյա 1 մլրդը նախատեսվում է սպառազինությունների նոր մեծ խմբաքանակների գնման համար՝ հիմնականում Ռուսաստանից։

Բանակցությունների նախօրեին, Սլովակիայում Ադրբեջանի դեսպանությունը հրապարակեց երկրի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը, որով հստակ նշեց, որ բանակցությունների նպատակը հայկական զինված ուժերի դուրս բերումն է «օկուպացված» տարածքներից, իսկ Արցախի հարցի լուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի «տարածքային» ամբողջականության շրջանակներում եւ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» շահերի հաշվառմամբ, փաստացի հետ բերելով բանակցությունները 1996 թ․ Լիսաբոնի գագաթնաժողովի տրամաբանությանը, նույնը կրկնեց նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը Բրատիսլավայի գագաթնաժողովի իր ելույթում։ Դրան զուգահեռ, Ադրբեջանը մեծ ճակատով հոգեբանական գրոհ էր նախաձեռնել Հայաստանի եւ Արցախի վրա, օգտագործելով տարբեր պրոպագանդիսատական հնարքներ, ոմանք՝ ցավոք բավականին հաջող, դատելով Գրիբոյեդովի արձանի վրա անիմաստ ոտնձգությունից։

Հայաստան

Հայաստանը Ադրբեջանի գործողություններին մինչ այժմ պատասխանել է բավական օրիգինալ ձեւով՝ նախ, Կառավարությունը ներկայացրեց 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը, որում պաշտպանական ծախսերը չեն ավելացվում, փաստացի այն պատճառաբանությամբ, որ դրանք արդեն ավելացվել են այս տարի, թեեւ նույնիսկ այդ ավելացումներով, մենք դեռ երեք անգամ զիջում ենք Ադրբեջանին, իսկ հաջորդ տարի այդ տարբերությունը էլ ավելի կմեծանա։ Ծանր սպառազինությունների գնման 2017-2019 թթ․ ծրագիրը շուտով կավարտվի, սակայն որեւէ նոր ծրագրի մասին դեռեւս խոսք չկա։

Մեր ԱԳ Նախարարը BBC-ին իր հայտնի հարցազրույցում համարյա ընդունեց, որ Հայաստանը ռազմական հանցագործություններ է իրականացրել Արցախյան պատերազմում, եւ միայն Ադրբեջանի պրովակացիոն հայտարարությունից հետո վերջապես հանդես եկավ պատասխանով, որով պահանջեց Ադրբեջանից ճանաչել Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը (ինչը երկար սպասված, բայց թերեւս արդեն ուշացած քայլ է)։

Դրան ավելացել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «խաղաղասիրական» գործունեությունը, որի գագաթնակետն է Մեհրիբան Ալիեւայի հետ Արցախում մուղամ լսելու վերջին հրավերը (հուսով եմ, նա կհրաժարվի, եւ մենք կխուսափենք այդ խայտառակությունից)։ Հայաստանի իշխանությունը ակնհայտորեն անցել էր Տեր-Պետրոսյանի «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է» դոկտրինի իրականացմանը, հույս ունենալով, որ խաղաղասիրություն խաղալով, այն կարող է ինչ որ առավելություն ձեռք բերել բանակցային գործընթացում։ Իրական քաղաքականության տեսակետից, սա ընդամենը պատրանք է, եւ մինչ այժմ միայն թուլացրել է մեր դիրքերը բանակցային սեղանի շուրջ։

Ռուսաստան

Ռուսաստանը առերես փորձում էր բալանսավորված դիրքորոշում պահպանել Արցախի շուրջ ընթացող բանակցային գործընթացում, բայց բազմաթիվ կողմնակի գործողություններից ակնհայտ է նրա շահը՝ հասնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ «խաղաղ» գործարքի, որի արդյունքում ռուսական խաղաղապահները կհայտնվեն մեր կողմից զիջվող ազատագրված տարածքներում, եւ Ռուսաստանը կստանա հետագա կարգավորման հիմնական բանալիները։

Այն ներկայացվում է որպես բոլորի համար շահավետ լուծում՝ Ադրբեջանը հնարավորություն է ստանում վերադարձնել բնակության նախկին վայրերը պատերազմի արդյունքում տեղահանված բնակչության զգալի մասին, Արցախը (եւ անուղղակիորեն Հայաստանը) անվտանգության միջազգային երաշխիքներ է ստանում, երկու կողմերն էլ խուսափում են պատերազմից, իսկ Ռուսաստանը՝ որպես այդ լուծման երաշխավոր, լրացուցիչ լծակներ է ստանում բոլոր կողմերի վրա։

Դրան գումարվում է Ռուսաստանի անթաքույց շահը՝ Ադրբեջանն ավելի ներքաշել իր ազդեցության ոլորտ, մանավանդ Վրաստանում տեղի ունեցող հակառուսական իրադարձությունների եւ Թուրքիայի հետ Ռուսաստանի տակտիկական մերձեցման ֆոնի վրա։ Փաստացի, Ռուսաստանը առաջ է մղում այնպիսի լուծում, որը ձեռնտու է իրեն եւ Ադրբեջանին, սակայն մեզ համար նշանակում է անվերադարձ կորուստներ, եւ կախվածության ավելացում՝ նույն այդ Ռուսաստանից։

ԱՄՆ/ԵՄ

Արեւմուտքի երկու հիմնական խաղացողները վերջին ամիսներին եւս տարօրինակ ձեւով նախաձեռնությունը զիջել էին Ռուսաստանին։ Սա բացատրվում է ԱՄՆ ներկա վարչակազմի ընդհանուր ձգտմամբ՝ դուրս գալ Ռուսաստանի հետ տարբեր ռեգիոնալ հակամարտություններից, եւ սեփական ուժերը կենտրոնացնել ավելի հզոր ռազմավարական հակառակորդի՝ Չինաստանի վրա։ ԵՄ ներսում այդ մոտեցումը եւս բազմաթիվ ջատագովներ ունի, ուստի կա ընդհանուր միտում՝ Արցախյան կարգավորման հարցում առաջին ջութակը զիջել Ռուսաստանին, ինչից էլ այն ակնհայտորեն օգտվում է, պարբերաբար շեշտելով իր դերը, եւ վերցնելով հիմնական նախաձեռնությունը վերջին շրջանում։

Արցախ

Արցախը, փաստացի, դուրս է մնացել բանակցային գործընթացից։ Եթե նախկինում նրա ղեկավարությունը ուներ միասնական (եւ բավական կոշտ) դիրքորոշում, եւ դա զսպող գործոն էր մնացածների համար, այսօր ներքաղաքական մրցակցությունը նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խիստ բարդացրել է այդպիսի դիրքորոշման ձեւավորումը, եւ փաստացի դյուրացրել Ադրբեջանի կողմից մեր վրա գործադրվող ճնշումը։

Եթե ամփոփենք այս ամենը, կհասկանանք, որ մենք հայտնվել ենք խիստ անբարենպաստ իրավիճակում։ Ադրբեջանի իշխանությունը հստակ հասկանում է դա՝ նա տեսնում է, որ Հայաստանի իշխանությունը Արցախյան կարգավորման հարցում չունի հստակ դիրքորոշում, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բազմաթիվ հակասություններ ունեն, իսկ ԱՄՆ հետ հարաբերությունները ընդհանրապես սառել են, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ գոյություն ունեն բազմաթիվ տարաձայնություններ, եւ մեր երկրի ներսում էլ աճում է քաղաքական լարվածությունը։

Այս ամենը նրան հույս է տալիս, որ Հայաստանը եւ Արցախը ընդունակ չեն լինի հանդես գալ միասնական դիրքորոշմամբ, եւ որ մենք չենք կարող ստանալ նաեւ մեր արտաքին գործընկերների շոշափելի աջակցությունը ռազմական գործողությունների վերսկսման պայմաններում, եւ մենակ մնալով իր ռազմական մեքենային դեմ հանդիման, այս անգամ կընկրկենք, եւ տանուլ կտանք այդպիսի թանկ գնով ձեռք բերած մեր ռազմական հաղթանակը։

Մենք ընդհուպ մոտեցել ենք այն սահմանագծին, որից հետո մեզ կամ սպառնում է պատերազմի վերսկսումը, կամ միակողմանի անհամաչափ զիջումները՝ այն կանխելու նպատակով։ Մենք կարող ենք սակայն խուսափել դրանից, եթե մեր հասարակության ներսում ձեւավորվի առնվազն Արցախի հարցում վտանգի օրհասականության եւ միասնական համազգային մոտեցմամբ հանդես գալու գիտակցություն, եւ ներքաղաքական բոլոր հակասությունները ստորադասվեն այդ հիմնական գերակայությանը։

Հիմնական քայլը այստեղ պետք է անի գործող իշխանությունը՝ համագործակցության ձեռք մեկնելով իր քաղաքական մրցակիցներին, դադարեցնելով բաժանարար հռետորաբանությունը եւ նրանց տարբեր միջոցներով թիրախավորելու գործելակերպը, եւ մոբիլիզացնելով ողջ ազգային ներուժը՝ հակահարված տալու Ադրբեջանի աճող նկրտումներին, հակառակ դեպքում հենց ինքն է կրելու հիմնական պատասխանատվությունը հետագա բոլոր զարգացումների համար։ Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն՝ մեր ներքին խնդիրները կարգավորելու, եւ արտաքին վտանգի դեմ համազգային ճակատ ձեւավորելու նպատակով։

դիտվել է 322 անգամ
«Թագուհի»․ Ջենիֆեր Լոպեսի բիկինիով նոր ֆոտոշա... Իսրայելցիներին թույլ կտան այցելել Սաուդյան Ար... Լիլիթ Բասյանի եւ Անահիտ Սիմոնյանի լուսանկարը ... «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովու... Կարուանան առաջին անգամ հաղթեց Tata Steel Mast... Երևանում թալանել ու կողոպտել են «գոլդ» համարա... «Լիվերպուլը» չհաղթեց երրորդ դիվիզիոնը ներկայա... ԶԼՄ-ները հաղորդել են Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատ... Բրիտանիայում կհրապարակեն ՉԹՕ-ի մասին հաշվետվո... Ջրվեժի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է.... Գոհար Ավետիսյանը կրքոտ կերպարում «Ռոմա» - «Լացիո»՝ 1։1 (Լուսանկար և տեսանյութ)... Կարանտինի մեջ գտնվող Ուհան քաղաքում ՀՀ առնվազ... Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավ... Նորաստեղծ քաղաքական ուժը Արցախի ընտրություննե... «Իմ հրեշտակ, իմ կյանք, իմ գանձ... Ծնունդդ շնո... «Մանչեսթեր Յունայթեդը» - «Տրանմիր Ռովերս» 6։... «Մանչեսթեր Յունայթեդը» - «Տրանմիր Ռովերս» 6։... Թաիլանդում վաճառել են ավտոմեքենա, որում եղել ... «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կ... Տեսանյութ այն մասին,թե ինչպես է Հրայր Թովմասյ... Սարգիս Ադամյանի գոլը նպաստեց «Հոֆենհայմի» հաղ... Grammy-ից առաջ կազմակերպված բրանչին Բեյոնսեն ... «Իմ սեր»․ Աննա Թովմասյանի և Արամեի ջերմ լուսա... Իրանը պատրաստվում է ուղեծիր ուղարկել վեց արբա... «Արարատը» 9։0 հաշվով հաղթեց մոնղոլական «Ուլան... Էրդողանը մեղադրել է Խաֆթարին Լիբիայում հրադադ... Աշխարհն առանց հոտի. ի՞նչ խնդիրների հետ են բախ... Բրիտանիայում թողարկել են հուշադրամներ ԵՄ կազմ... ՊՆ-ն ամփոփել է կոմունալ-կենցաղային պայմանների... ԱՄՆ-ում վարորդն օգտագործել է կեղծ կմախք՝ ներկ... Արմեն Սարգսյանը այցելել է Սուրբ Հակոբեանց Մայ... Հնդկաստանում չորս պայթյուն է որոտացել Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով․ Նիկոլ Փաշինյ... Գվարդիոլա․ «Լիվերպուլը» կդառնա Անգլիայի չեմպի... Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում Հնդկաս... Հրայր Թովմասյանը հայց կներկայացնի դատարան ընդ... Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջո... ԱՄՆ-ում հաստատել են կորոնավիրուսի երրորդ դեպք... Մենք բոլորին ապացուցեցինք, որ նախկինում անհնա... Թուրքիայում ձերբակալել են երկու մարդու սոցցան... Հունվարի 31-ին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայ... ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային ա... Ձմեռային դիետա 12 օրվա համար Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel ... Չինաստանի արտգործնախարարությունը աջակցում է Ա... Խոշոր ավտովթար Երևանում․ հայրը և նրա 7-ամյա դ... Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխ... Հայաստանում նույնպես «իզմեր» չկան, կան ինքնան... Կիմ Չեն Ընը վեց տարվա ընթացքում առաջին անգամ ... Պետական ԲԲԸ-ն մասնատել են, շենքերը՝ վաճառել․ ... Գիտնականները գտել են կատարյալ սուրճի բաղադրատ... Երևանի տրամվայի ռելսերն առաջնագիծ ուղարկելու ... AP-ն հրապարակել է Ռուսաստանի և Ուկրաինայի առճ... Չինաստանում արգելվել է վայրի կենդանիների վաճա... Օբաման Թրամփին «ֆաշիստ» է անվանել Սա Հրայր Թովմասյանի գրիչն է. Երկար ժամանակ մտ... Հայտնի են չինական մահաբեր վիրուսի բոլոր ախտան... Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կրտսեր որդո... Երկու տարեկան աղջնակին փլատակներից փրկել են Թ... Արդեն իսկ ձևավորվել է բալերի «սև շուկա», որն ... Հանրապետության տարածքում` հունվարի 26-ի ցերեկ... Հունաստանի ոստիկանությունը 1,2 տոննա կոկաին է... Ֆրանսիան հաստատում է Եվրոպայում կորոնավիրուսի... Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են վարակիչ... Մինո Ռայոլա․ «Յուվենտուսի» երկրպագուները պետք... Թրամփի եվրոպական դաշնակիցները դժգոհ են Իրանի ... Իննա Խոջամիրյանի հրապուրիչ լուսանկարը՝ լողափի... Այգավանում կրակոցներով ուղեկցված միջադեպի մաս... Իրանի ԱԳ նախարարը խորհուրդ է տվել Թրամփին հիմ... ԱՄԷ-ի տեխնոլոգիական հավակնությունները մնացել ... Չինաստանը դեռեւս չի կարողացել պարզել կորոնավի... AusOpen․ Ջոկովիչը 1/4 եզրափակիչում է, 15-ամյա... Սա է այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ սորոսակ... Աջափնյակում մեկնարկել են ապօրինի կրպակների ապ... Վարչապետը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետին... Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարեր... Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ա... Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու նպատակով արգ... քանթրի-երգչուհին նոր չելենջ է ստեղծել Մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափ... 2019-ին ունենք հրադադարի ռեժիմի խախտումների ք... «Վատ տղաներն ընդմիշտ». Պրեմիերա (Տեսանյութեր ... Անխել Դի Մարիա․ Հույս ունեմ, որ ՊՍԺ-ն վերջին ... «Սիրտս դուրս էր թռչում»․ ինչպես է Շարլիզ Թերո... Boeing-ն իրականացրել է իր նոր 777X ինքնաթիռի ... Իլոն Մասկի կարողությունն ավելացել է 1.7 մլրդ ... ԶՈԻ արդիականացումը միայն նոր զինատեսակ գնելն ... «Հրայր Թովմասյանին ասել են՝ եթե դեմ ես, դիմու... Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 180 ... Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ,... Արմեն​ Սարգսյանն ​այցելել​ է​ Սուրբ​ Հարությա... «Ռոմա» - «Լացիո»․ Բուքմեյքերների կանխատեսումը Չինաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց ... Ծաղկաձորում, Հրազդանում, Գորիս-Տաթև ավտոճանապ... Մի քանի օր տևած բողոքի թեժ ակցիաներից հետո հո... Հրդեհ` Վանաձոր քաղաքում. այրվել է բնակարանի հ... Կորած մատանին 14 տարի անց վերադարձվել է տիրոջ... Ձուկը թռել է նավակի մեջ և ծակել ձկնորսի պարան...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan