Հրազդան քաղաքի մոտ բախվել են «ՎԱԶ-2109»-ը եւ «Volvo»-ն. կան վիրավորներ
Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 4-ին, ժամը 22:28-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Գուրգեն Հ., ծնված 1988 թ.) եւ «Volvo» (վարորդ` Կարեն Գ.) մակնիշների ավտոմեքենաները:
«ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը՝ Մայիս Պ.-ն (ծնված 1954 թ.), հոսպիտալացվել են Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: