«Լուսավոր Հայաստանը» պահաջեց շրջակա միջավայրի պահպանության նախարարի հրաժարականը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի դեկտեմբերի 5-ի նիստում հանդես եկավ առաջարկով՝ դադարեցնել շրջակա միջավայրի պահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա գործունեությունը:
Նշենք, որ քվեարկության ժամանակ հավանության դեպքում խորհրդարանը համապատասխան հարցմամբ պետք է դիմի հանրապետության վարչապետին, քանի որ, ըստ օրենսդրության, միայն վարչապետն է պաշտոնից ազատում այս կամ այն նախարարության ղեկավարին:
Սակայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք հիմքեր չեն տեսնում իր զբաղեցրած պաշտոնից Գրիգորյանի հրաժարականի համար:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ խորհրդարանում ներկայացված իրենց քաղաքական ուժը քվեարկությանը չի մասնակցի:
Արդյունքում 17 կողմ եւ 67 դեմ ձայներով խորհրդարանը չաջակցեց «Լուսավոր Հայաստանի» առաջարկը:
Նշենք նաեւ, որ «Լուսավոր Հայաստանը» իր դժգոհությունն է հայտնել շրջակա միջավայրի պահպանության նախարարի գործունեության վերաբերյալ, հատկապես անտառտնտեսության ոլորտում: