Բրիտանացին Սուրբ ծննդի նախաշեմին խոհանոցի յուրաքանչյուր սանտիմետրը ծածկել է փաթեթավորման թղթով
Բրիտանական Նյուքսալ քաղաքից Նիկոլա Մալեն Քինգը համացանցում տեղադրել է իր տոնական խոհանոցի նկարները եւ պատմել է, որ ամուսինը՝ Կառլը, երկու ժամվա ընթացքում փաթեթավորման թղթով սենյակում փաթեթավորել է ամեն ինչ, հայտնում է The Sun-ը։
Կնոջ խոսքերով, սկզբում առաջացել է դարակները փաթեթավորման թղթով զարդարելու գաղափար։ Սակայն «շուտով իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից», եւ երկու ժամ անց խոհանոցում ամեն ինչ, այդ թվում ամանեղենն ու մթերքները փաթեթավորված են եղել։
Լրատվամիջոցի տվյալներով, նման «կատակից» հետո կինը սպառնացել է ամուսնալուծվել։
Սակայն սոցիալական ցաներում աղջկա էջում տեղադրված լուսանկարները տասնյակ հազարավոր «լայքեր» են հավաքել, եւ մեկնաբանություններ, որտեղ մարդիկ հիանում են նրա ամուսնով։