ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները պայմանավորվել են Բալթյան երկրների եւ Լեհաստանի պաշտպանության ծրագրի մասին
ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները պայմանավորվել են Բալթյան երկրների եւ Լեհաստանի պաշտպանության ծրագրի մասին, հայտնում է BBC-ն։
«Այսօր մենք պայմանավորվել ենք Բալթյան երկրներին եւ Լեհաստանին վերաբերող թարմացված ծրագրի հաստատման մասին։ Ես ողջունում եմ այդ որոշումը, որը ցույց է տալիս, որ մենք ունակ ենք առաջ շարժվել, թարմացնել եւ վերանայել մեր դիրքորոշումները, այդ թվում՝ Բալթյան երկրների եւ Լեհաստանի պաշտպանության ծրագիրը»,- գագաթաժողովից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Նա ասել է, որ այս հարցի լուծումը վկայում է դաշինքի միասնականության մասին։
Գագաթաժողովից առաջ Թուրքիան սպառնացել էր արգելափակել այդ ծրագրի ընդունումը՝ ի պատասխան նրա, որ ԱՄՆ-ը եւ մյուս դաշնակիցները հրաժարվում են Սիրիայում Քրդական ինքնապաշտպանական ջոկատներին ճանաչել որպես ահաբեկչական խմբավորումներ։