Արտակարգ դեպք Խնձորեսկում. տներից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով 50-ամյա տղամարդու դի
Սյունիքի մարզում, դեկտեմբերի 3-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 20:00-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Խնձորեսկ գյուղ, որտեղ 38-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, կրծքավանդակի առաջային մակերեսի հրազենային վնասվածքով հայտնաբերել են նույն տան բնակիչ, 50-ամյա Արթուր Ս.-ի դին:
Իրավապահները դիակի մոտ հայտնաբերել են «ԶԿ» տիպի 16մմ տարամաչափի 1 փողանի որսորդական ողորկափող հրացան:
Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վաչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաձգաբանական, դատահետքաբանական մատնադրոշմային եւ դիակի դատաբժշկական փորձաքննություններ; Ըստ նախնական տեղեկությունների՝ Արթուր Ս.-ն նշված հրացանով ինքնասպան է եղել: