Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

«Ակնկալում ենք Ձեր պարզ քայլը» . Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որտեղ անդրադառնում է ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող օրնագծերի փաթեթին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգարժան պարոն Նախագահ

Այս շաբաթ Ազգային Ժողովը կքննարկի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով ներկայացվել է առաջարկ՝ օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ի մասով, համաձայն որի.

«4.1. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված` մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած Սահմանադրական դատարանի դատավորի կողմից` սույն մասի ուժի մեջ մտնելու պահից սկսած` երկամսյա ժամկետում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական ներկայացնելու դեպքում, հրաժարականի ընդունված համարվելու արդյունքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանում է կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի) եւ այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ նախատեսված պահանջը»։

Նախատեսվող իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից սահմանված ժամկետում հրաժարական ներկայացնելու մասով գործում է այն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Փորձելով զերծ մնալ նախագծի վերաբերյալ քաղաքական եւ իրավական գնահատականներից՝ հարկ եմ համարում մեջբերել Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները, համաձայն որոնց՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունն էական երաշխիք է նրանց անկախության համար։ Անփոփոխելիությունը նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորներին տվյալ ժամանակվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից պաշտպանելու համար։ Անընդունելի կլիներ, եթե յուրաքանչյուր նոր կառավարություն կարողանար գործող դատավորներին փոխարինել՝ իր նախընտրած նորընտիր դատավորներով։

Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է նաեւ, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նշանակվել են 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միեւնույն կարգավիճակով։ Այնուամենայնիվ, մի քանի դատավորի եւ նույնիսկ ինը դատավորից յոթի՝ հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով՝ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին՝ վերանայել առաջարկվող սխեման այնպես, որպեսզի այս մտահոգությունը վերացվի։

Արձանագրենք, որ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղ կենսաթոշակի սխեման պետք է շարունակի լինել խիստ կամավոր եւ խոչընդոտ չհանդիսանա Դատարանի արդյունավետ գործունեության համար, մինչդեռ նախագիծը չի կարող բավարարել կամավորության սկզբունքին, քանի որ սահմանում է վաղ կենսաթոշակի համար դիմում ներկայացնելու համար ֆիքսված ժամկետ: Ըստ էության՝ նախատեսված չեն մեխանիզմներ, որոնցով կզսպվի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության խաթարումը, ինչպես նաեւ մեխանիզմներ, որոնք կապահովեն Վենետիկի Հանձնաժողովի այն մոտեցումը, որ ՍԴ բոլոր դատավորները պետք է ունենան նույն կարգավիճակը, այնինչ նշված կարգավորումը վերաբերում է միայն դատավորներից յոթին։

Հանրության բազմաթիվ շերտերի, իրավաբանական համայնքի մոտ մեծ է մտավախությունը, որ այս նախագիծը վտանգում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ որ դրա արդյունքում ՍԴ-ն այլեւս չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող կառույց:

Ուզում եմ շեշտել, որ նույնքան վիճահարույց են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մատչելի են դառնում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, վերջերս երկրորդ ընթերցմամբ ընդունված՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադատրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը, որը ռեալ վտանգներ է պարունակում անշարժ գույքի շուկայի եւ ընդհանրապես երկրի ներքին կայունության համար։

Սակայն դեռեւս սպառված չեն մեխանիզմները՝ այս օրենքների վտանգները բարձրաձայնելու եւ դրանց սահմանադրականությունը ստուգելու համար։

Հանրապետության նախագահը վիճահարույց օրենսդրական նախաձեռնությունների սահմանադրականության երաշխավորման նպատակով Սահմանադրական Դատարան դիմելու նախադեպ արդեն իսկ ձեւավորել է։ Նախագահն ունի այդ բացառիկ իրավունքը։ Նախագահը կարող է հանդես գալ որպես երկրում հնչեղություն ունեցող հարցերը հանրային համերաշխության պայմաններում լուծելու ավանդույթ ձեւավորող։

Ուստի դիմում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին, որի բացառիկ իրավասությունն է հետեւել Սահմանադրության պահպանմանը, առաջնորդվել Ձեր իսկ կողմից ձեւավորած նախադեպով, սահմանադրական վերահսկողության շրջանակներում դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան՝ միաժամանակ միջնորդելով, որպեսզի Սահմանադրական դատարանը դիմի Վենետիկի հանձնաժողով՝ այս օրենքի (եւ նշված մի շարք այլ օրենքների) վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքով, քանի որ նախատեսվող կարգավորումներն արդեն իսկ քննարկման առարկա դարձել են Վենետիկի հանձնաժողովում, սակայն, ըստ էության, ամբողջությամբ չեն արտահայտում հանձնաժողովի վերապահումները:

Հարգարժան պարոն նախագահ։ Վստահ եմ՝ Դուք այս խիստ վիճահարույց եւ հանրային մեծ նշանակութուն ունեցող օրինագծերի հարցում չեք կարող պասիվ դիտորդի դեր ստանձնել։ Այո, գործող Սահմանադրությամբ Ձեր լիազորությունները խիստ սահմանափակ են, բայց Դուք ունեք ՍԴ դիմելու հնարավորություն՝ քայլ, որը տարբեր առիթներով արել եք, հիշենք թեկուզ 2018 հոկտեմբերի 2-ի նախադեպը։ Ձեր լռությունն այս պարագայում չի հասկացվի, Ձեր լռությունը կարելի կլինի նույնացնել քաղաքական հաշվարկի հետ։

դիտվել է 217 անգամ
Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
Ամենաընթերցվածը
website by Sargssyan