Կոմիտասի պողոտայում բախվել «Օպել»-ն ու շտապօգնության մեքենան. ներսում հիվանդ է եղել, որին հասցրել են հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 3-ին, ժամը 23:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է շտապօգնության ավտոմեքենային: Առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» մակնիշի (վարորդ՝ Արամ Խ.) եւ շտապօգնության ծառայության (վարորդ՝ Մելիք Մ.) ավտոմեքենաները. շտապօգնության ավտոմեքենայում գտնվող հիվանդը քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան: