Էրիկսենը «Տոտենհեմից» հեռանալու որոշման մասին հայտնել է Մոուրինյոյին
Լոնդոնի «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ անգլիական ակումբից:
The Athletic-ի հաղորդմամբ՝ 27-ամյա կիսապաշտպանը «Տոտենհեմից» հեռանալու որոշման մասին արդեն հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փորձել է անձամբ համոզել Էրիկսենին նոր պայմանագիր կնքելու հարցում համաձայնության գալ «Տոտենհեմի» ղեկավարության հետ, սակայն մերժում է ստացել դանիացի կիսապաշտպանից:
Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: