Ձմռանը «Մանչեսթեր Սիթին» ձեռքբերում չի ունենա. Գվարդիոլա
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում աշխատանք կատարել տրանսֆերային շուկայում:
«Եթե մենք ամռանը ստիպված եղանք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, ապա վստահ եմ, որ հունվարին մենք ձեռքբերումներ չենք ունենա:
Այն ֆուտբոլիստները, որոնք կարող են ուժեղացնել «Մանչեսթեր Սիթին», ձմռանը պատրաստ չեն հեռանալ իրենց թիմերից»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» Պրեմյեր լիգայի 14-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: