«Տերտերի գործով» դատապարտվածների ընտանիքների բողոքի ակցիա Ադրբեջանի արդարադատության նախարարության առջեւ
«Տերտերի գործով» դատապարտվածների ու քննության ընթացքում զոհվածների ընտանիքների անդամները այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի արդարադատության նախարարության առջեւ։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, ակցիայի մասնակիցները պահանջել են արդարացնող հիմքերով ազատ արձակել դատապարտվածներին եւ հետմահու արդարացնել քննության ընթացքում զոհվածներին՝ նրանց տալով «շեհիդի» կարգավիճակ։ Ոստիկանությունը, հակառակ սովորության, չմիջամտեց ակցիային, այլ միայն հետեւում էր տեղի ունեցողին։ Իրավապահները չխոչընդոտեցին նաեւ ակցիայի բանաձեւի հռչակմանը։
2017 թվականի մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունները տեղեկացրին մի խումբ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ձերբակալման մասին՝ հօգուտ Հայաստանի հատուկ ծառայությունների լրտեսության պատճառով։ Դատախազությունը քրեական գործ հարուցեց ՔՕ 274 հոդվածով (պետական դավաճանություն)։ Կալանավորվածները դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկումների։ Բայց շուտով հայտնի դարձավ, որ հետաքննության ընթացքում 8-ից ոչ պակաս կասկածյալ սպանվել է կտտանքների հետեւանքով։ Ավելի ուշ չորս սպանված արդարացվեց, իսկ նրանց դեմ մեղադրանքներ սարքած քնիչները ստացան 7 տարվա ազատազրկում։