Երևանում բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը և ավտոմեքենան. Կա վիրավոր
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 00:50-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 00:10-ի սահմաններում Երեւանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ավտովթար:
Բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը եւ ավտոմեքենան, ինչի հետեւանքով վերջինիս ուղեւորը, ստանալով մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կարգավարի հետ, ով տեղեկացրել է, որ փրկարարների օգնության կարիքը չկա: