Կոտայքի մարզում կոտրել են Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնի գիշերային լապտերները
Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել. անհայտ անձը կամ անձինք Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնում կոտրել են պանթեոն մուտք գործելու համար տեղադրված երկաթե ճոպաններից սյուները եւ մի քանի լապտերներ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, չարագործները կոտրել են մի քանի լապտերներ, որոնք գիշերային ժամերին լուսավորում էին պանթեոնը: Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետը, ում հանձնարարականով ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ուսումնասիրում են խնդիրը: