ՀԿ-ների 3 ներկայացուցիչ կընդգրկվի մարտական գործողությունների մասնակցի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմում
ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին» N 1664-Ն որոշմամբ ձեւավորվող Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են մարտական գործողությունների մասնակիցների հարցերով զբաղվող հասարակական կազնակերպությունների 3 ներկայացուցիչներ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով անհրաժեշտ է մինչեւ ս.թ դեկտեմբերի 6-ը սահմանված ձեւաչափով դիմում ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի անունով: