Եթե թաքցնելու միտում լիներ՝ քաղաքապետարանը մեկ օր անց նվիրատուների ցանկը չէր հրապարակի (Տեսանյութ)
Առաջին Լրատվականի «Մամուլի հետ սուրճ» հաղորդման դեկտեմբերի 2-ի հյուրը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ վերջին օրերին մամուլում և համացանցում քննարկվող թեմային՝ քաղաքապետարանին արված նվիրատվություններին։
Իշխող ուժի ավագանու անդամն ընդգծեց.«Սա մի ռազմավարական մոտեցում է, որը էությունը հետևյալն է. գործարարներն իրենց գործունեության ընթացքում ավելի բարձր պատասխանատվություն են ցուցաբերում այն միջավայրին, որում իրենք ապրում են ու մասնակից լինում խնդիրների լուծմանը»։
Գայանե Մելքոմ Մելքոմյանը նաև խոսեց այն մասին,թե ինչու ի սկզբանե քաղաքապետարանը հերքեց, որ Սամվել Ալեքսանյանին կամ նրա մերձավորներին պատկանող ընկերությունն է նվիրատվություն արել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ Առաջին Լրատվականի տեսանյութում: