Պոչետինոն ստիպված կլինի 12 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել «Տոտենհեմին», եթե հաջորդ ակումբը լինի Պրեմյեր լիգայից
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն ստիպված կլինի նախկին ակումբին վճարել 12 միլիոն ֆունտ ստերլինգ, եթե նրա հաջորդ ակումբը լինի անգլիական Պրեմյեր լիգայից, հաղորդում է Sunday Express-ը։
Ժամանակից շուտ պայմանագրի միակողմանի խզման համար «Տոտենհեմը» Պոչետինոյին վճարել է 12,5 միլիոն ֆունտ ստերլինգ։
47-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», Մյունխենի «Բավարիան»։