Դեմբելեն բուժման կուրս կանցնի Քաթարում
Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն վնասվածքից ապաքինման ամբողջ ընթացքում կգտնվի Քաթարում, տեղեկացնում է Marca-ն:
Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում՝ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում: Ֆրանսիացի հարձակվողը ազդրի մկանային վնասվածի պատճառով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առաջիկա 10 շաբաթների ընթացքում:
Դեմբելեի համար այս վնասվածքը երրորդն է ընթացիկ մրցաշրջանում: 22-ամյա հարձակվողը կկարողանա խաղադաշտ վերադառնալ փետրվարին: