Մեծ Բրիտանիայի հեթանոս ոստիկանները հետաքննում են անասունների ջարդը անտառում
Մեծ Բրիտանիայի ոստիկանության հեթանոս-ոստիկանական ասոցիացիան հետաքննություն է սկսել Հեմփշիրի Բրամշոու գյուղում մի շարք կենդանիների ծիսական սպանությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Mirror- ը:
Նշվում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում բնակավայրի բնակիչները Նյու-Ֆորեսթ անտառում հայտնաբերել են կենդանական դիակներ՝ աղանդավորական խորհրդանշաններով:
Այսպիսով, նոյեմբերի 19-ին գտնվել է Փափկամազիկ անունով ոչխար: Նրա մարմնի վրա հայտնաբերվել է ծակած վերք: Ըստ ոչխարի տերերի, կենդանու դիակի վրա նկարված է եղել հնգանկյուն, մեջը՝շրջված խաչ:
Վարչաշրջանի ոստիկանության խոսնակը հայտնեց, որ հայտնաբերվել են նաև երկու վիրավոր հորթ:
Նոյեմբերի 20-ին գյուղի եկեղեցու տարածքում հայտնաբերվել է շրջադարձված խաչով, ֆալլուսապաշտական խորհրդանիշներով և 666 թվով գրաֆիտի:
Սերժանտ Էնդի Փարթին, որը ղեկավարում է ոստիկանության հեթանոսական ասոցիացիան, ենթադրում է, որ հանցագործությունները կարող են կամ երեխաներ արած լինել, կամ հոգեկան խնդիրներ ունեցող մեկը: