Սինգապուրի իշխանություններն առաջին անգամ թույլ տվեցին օգտագործել մարիխուանայի հիմքով դեղամիջոց
Սինգապուրի իշխանություններն առաջին անգամ թույլ տվեցին օգտագործել մարիխուանայի հիման վրա ստեղծված դեղամիջոցը`էպիլեպսիայի բուժման համար: Այդ մասին հայտնում է Straits Times- ը:
Դեղն անհրաժեշտ է մի երիտասարդ աղջկա, որն անընկալունակ է այլ դեղամիջոցների հանդեպ։
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հիվանդի բժիշկը Սինգապուրի առողջապահության նախարարության ներկայացուցիչներին խնդրել է այդ դեղը ներկրել երկիր:
Հրապարակումը ենթադրում է, որ խոսքն այն դեղամիջոցի մասին է, որը թույլատրվեց ԱՄՆ-ում օգտագործել մանկական էպիլեպսիան բուժելու համար:
Սինգապուրը թմրանյութերի վերաբերյալ խիստ օրենքներ ունի: Օրինակ՝ արգելված նյութի նույնիսկ փոքր քանակություն պահելու համար մահապատիժ է սահմանված: