Ամերիկայում հավերը հեշտացնում են աուտիզմով երեխաների ուսման գործընթացը
ԱՄՆ-ի Միդլենդ նահանգի ուսուցչուհի Սյու Քոմբեսը, որը դասավանդում է աուտիզմով երեխաների, Ազգային վիճակախաղից դրամաշնորհ է ստացել` հինգ հավ և դիզայներական հավաբուն գնելու համար, ինչն ավելի հեշտացնում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցանումը:
Փոխանցում է Mirror-ը:
Ուսուցչի խոսքով՝ սովորելու այս մոտեցումը համեմատելի է թերապիայի կուրսի հետ: Այսպիսով, կենդանիների հետ շփումը օգնել է ավելի քան 20 երեխայի և նրանց ընտանիքներին:
«Ես նկատել եմ խոսքի, քնի, անհանգստության, սոցիալական և հաղորդակցման հմտությունների բարելավումներ: Կենդանիները չեն ստում, նրանք չեն ասում մի բան, նկատի ունենալով մեկ ուրիշը, և աուտիզմ ունեցողների համար սա շատ կարևոր է»,- ասաց Սյու Քոմբեսը:
Տիկին Քոմբեսը պատմեց, որ այս միտքը ծագել է ամռանը: Նա փորձնական ծրագիր է կազմել, որում աուտիզմով երեխաները շփվում էին ձիերի հետ: Կինը խոստովանում է, որ չէր կարող հավատալ, թե ինչպիսի դրական ազդեցություն են թողնում կենդանիները երեխաների վրա այսքան կարճ ժամանակահատվածում: