Գոլային դրվագում գնդակ մատուցած տղային Մոուրինյոն հրավիրել է թիմային ընթրիքի (լուսանկարներ)
«Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լոնդոնյան ակումբի թիմային ընթրիքին է հրավիրել հունական «Օլիմպիակոսի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպումից հայտնի տղային, որի արագ մատուցած գնդակի շնորհիվ «Տոտենհեմը» խփել էր երկրորդ գոլը՝ հավասարեցնելով հաշիվը։
Խաղի ժամանակ Մոուրինյոն մոտեցել էր տղային եւ շնորհակալություն հայտնել։
«Այդ տղան հասկանում է խաղը, կարդում է այն։ Նա պարզապես չի նայում, այլ ապրում է խաղով։ 10-16 տարեկանում ես նույնպես այդպիսինն էի։ Ես ցանկանում էի նրան հրավիրել հանդերձարան հաղթանակը տոնելու, բայց նա անհետացել էր»,- ասել էր Մոուրինյոն խաղից հետո։
Հիշեցնենք, որ «Օլիմպիակոսի» հետ խաղում «Տոտենհեմը» առաջին խաղակեսում պարտվում էր 0։2 հաշվով, սակայն կարողացավ կամային հաղթանակ տանել 4։2 հաշվով եւ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։