ԻՊ-ն պատասխանատվություն է ստանձնել Լոնդոնում դանակով հարձակման համար
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ պատասխանատվություն է ստանձնում ուրբաթ Լոնդոնում կատարված հարձակման համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Խմբավորումը հրապարակել է համապատասխան հաղո րդագրությունն ինտերնետային իր ռեսուրսներում, ընդ որում՝ չներկայացնելով ոչ մի ապացույց, որ հարձակման հեղինակն իսկապես ԻՊ-ի անդամ է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Լոնդոնի կամրջի վրա 28-ամյա Ուսման Խանն իրականացրել է դանակով հարձակում, որի հետեւանքով զոհվել է երկու մարդ, եւս երեք մարդ ստացել է վիրավորում: Ավելի վաղ Խանը դատապարտվել էր ահաբեկչական ելույթների համար, սակայն վաղաժամ ազատվել էր բանտից: