«Բարնսլիի» դարպասապահին դարպասից դուրս բերելու համար մկրատով կտրել են ցանցը (Լուսանկար)
Անգլիական Չեմպիոնշիփի 19-րդ տուրում «Բարնսլին» ընդունել է «Հալ Սիթիին» եւ առավելության է հասել 3։1 հաշվով։
81-րդ րոպեին հյուրերը կարողացել են գոլ խփել։ «Բարնսլիի» դարպասապահ Սամուել Շահին-Ռադլինգերը շտապել է գնդակը հանել դարպասից, սակայն խճճվել է ցանցի մեջ։
Միայն մկրատով ցանցը կտրելուց հետո է դարպասապահը կարողացել դուրս գալ դարպասից, հաղորդում է The Sun-ը։