Նիդերլանդների ոստիկանությունը փնտրում է Հաագայում 3 երիտասարդի վրա դանակով հարձակում գործած անձին
Նիդերլանդների ոստիկանությունը փնտրում է անհայտ անձին, որը Հաագայի կենտրոնում դանակով հարձակում է գործել 3 երիտասարդի վրա, հաղորդում է Reuters-ը:
Ոստիկանությունում հայտնել են, որ իրավապահները դիտարկում են տեղի ունեցածի բոլոր սցենարները:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանությունը կասկածյալի արտաքինի մասին որեւէ տեղեկություն չի հայտնել: Հայտնի է միայն, որ ավելի վաղ 40 տարեկան տղամարդու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: