«Անցել է 1 շաբաթ. կարո՞ղ եք կռահել՝ քանի հարկ է ավելացել 11-ի վրա». Թեհմինա Վարդանյան
Ինչպես ավելի վաղ հրապարակել էինք՝ 02․02․2018թ․ Տերյան 5 հասցեում կառուցվող մինչեւ 11-րդ հարկի (41.00 նիշ) շինարարական թույտվությունը տրվել է նախկին իշխանությունների օրոք եւ 22․11․2019թ․ այդ նույն հասցեին տրվել է եւս մի շինարարական թույլտվություն, արդեն 11-16-րդ հարկի (56.00 նիշ) գործող քաղաքային իշխանությունների օրոք՝ Հայկ Մարությանի ստորագրությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության պատգամավոր Թեհմինա Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անցել է 1 շաբաթ։ Կարո՞ղ եք կռահել՝ քանի հարկ է ավելացել 11-ի վրա։
Հարգելի շինարար ընկերներ, կարո՞ղ եք ասել՝ 1 շաբաթում կարելի՞ է գոնե կես հարկ բարձրանալ։
Կից տեղադրում եմ լուսանկար, որն արել եմ այսօր։
Հ. Գ. Եթե չեմ սխալվում՝ քաղաքապետը պարծենում էր իր մաթեմատիկական գիտելիքներով։ Սա հասարակ գումարում/հանում է»: