Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքները ամանորյա եւ սուրբծննդյան տոներին ամեն օր կաշխատեն
Ամանորյա եւ սուրբծննդյան տոներին ուղեւորների հարմարության նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային գնացքը 2019թ․ դեկտեմբերի 15-ից մինչեւ 2020թ․ հունվարի 15-ը ամեն օր կաշխատի, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Տոմսերն արդեն վաճառվում են Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարանների եւ Ստեփանակերտ քաղաքի տոմսարկղերում, ինչպես նաեւ առցանց՝ կայքում։
Երեւանից Թբիլիսի գնացքը կմեկնի 21։30, հակառակ ուղղությամբ՝ 20։20։
Հունվարի 15-ից հետո գնացքը կվերադառնա սովորական աշխատանքային գրաֆիկին՝ նույն ժամերին Երեւանից կմեկնի զույգ օրերին, Թբիլիսիից՝ կենտ օրերին։