Պուգաչովան պատմել է 80 տարեկանում հոբելյանական համերգով հանդես գալու պլանների մասին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան պատմել է 80-ամյակի առթիվ հոբելյանական համերգ տալու պլանների մասին: Այս մասին հայտնում Է ТАСС-ը ։
Նրա խոսքով՝ 80 տարեկանում ինքը համերգ կտա հին ու ցանկացած երգերով։ Երգչուհին հավելել է, որ եթե չկարողանա երգել, ապա նրան կօգնի դահլիճը։
Պուգաչովան նշել է, որ 80 տարեկանը ապրելու եւ առողջությանը հետեւելու մեծ մոտիվացիա է։
Արտիստուհին հիշեցրել է, որ 60 տարեկանում նա հայտարարել է համերգային գործունեության դադարեցման մասին։ Ընդ որում՝ 70 տարեկանում նա հանդես է եկել համերգային ծրագրով։
«Հոբելյանը, այո, կարելի է նաեւ հոբելյանին ոչինչ չանել։ Բայց ես մոտիվացիա ունեի. ցանկանում էի, որ այս համերգը նկարահանվեր որպես ֆիլմ եւ մնա իմ փոքր երեխաների մոտ, որպեսզի նրանք ինձ տեսնեն այնպիսին, ինչպիսին տեսնում են հիմա», - ասել է երգչուհին։