Տեղի է ունեցել Վայք եւ Սպիտակ քաղաքների վերականգնվող էներգիայի հնարավորությունների նախագծի փակումը
Երեւանում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել «Վայք եւ Սպիտակ քաղաքների վերականգնվող էներգիայի եւ էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունները» նախագծի փակումը, որն իրականացվում էր Եվրամիության ֆինանսավորմամբ եւ Սպիտակի ու Վայքի համայնքների համաֆինանսավորմամբ։
Ծրագրի շրջանակում Սպիտակի եւ Վայքի 33 եւ 12 բազմաբնակարան տներում համապատասխանաբար կատարվել են շինարարական աշխատանքներ՝ ուղղված էներգաարդյունավետության եւ էներգամատակարարման բարձրացմանը։
Բացի այդ, կատարվել են Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի, ինչպես նաեւ Վայքի մշակույթի տան ջեռուցման շինարարական աշխատանքներ։
Նախագծի փակմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, փորձագետներ, Սպիտակի եւ Վայքի համայնքների ներկայացուցիչներ։