Արմավիրի Արաքս գյուղում այրվել է «Ford Transit» բեռնատարը. Մեքենան տան դիմաց կայանված է եղել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ժամը 03:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի Խոստիկյան փողոցի տներից մեկի բակում այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան դիմաց կայանած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:15-ին, մարվել՝ 04:23-ին:
Այրվել է շարժիչի հատվածը և վարորդի խցիկը՝ մասամբ: