Գվարդիոլան համաձայնվել է նոր պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առաջիկայում նոր պայմանագիր կկնքի մանչեսթերյան ակումբի հետ, տեղեկացնում է Goal.com-ը:
««Մանչեսթեր Սիթիում» իմ ապագան կախված է թիմի գրանցած արդյունքներից: Այնուամենայնիվ, ես պատրաստ եմ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ սկսել ակումբի հետ»,- ասել է իսպանացի մասնագետը:
Նշենք, որ Խոսեպ Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
48-ամյա Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է 2016 թվականին: