«Արսենալը» բանակցում է Բրենդան Ռոջերսի հետ
Լոնդոնի «Արսենալը» բանակցություններ է վարում «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ, տեղեկացնում է The Telegraph-ը:
Ռոջերսի հետ պայմանագիր կնքելու համար «Արսենալի» ղեկավարությունը ստիպված կլինի 14 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում վճարել «Լեսթերին»:
Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ «Լեսթերն» այժմ 29 միավորով Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնելուց հրաժարվել է Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:
Հիշեցնենք, որ «Արսենալը» նոյեմբերի 29-ին պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին: