«100-ից ավելի վթար. ոնց հասկանում ենք, էսօր տարերային աղետով օր է»․ Սերգեյ Ղահրամանյան
Ոստիկանության հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ երեկ մոտավորապես ժամը 20:00-ի դրությամբ ավելի քան 100 վթար է եղել։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ժամը 18:00-ի դրությամբ մայրաքաղաքում մոտ 80+ վ նյութական վնասով վթար էր գրանցվել:
Մոտավորապես ժամը 20:00-ի դրությամբ՝ մոտավորապես 100+ վթար… սպասեք ավելիին
սովորական աշխատանքային օրերին, երբ որևէ տարերային աղետ չի լինում էդ թիվը լինում ա մոտ 70-90-ի սահմաններում։
Ոնց հասկանում ենք, էսօր տարերային աղետով օր ա»: