Հեղափոխությունից հետո իշխանությունների հանդեպ վստահությունը զգալիորեն աճել է. «Հայաստանի բաց հասարակության հիմնադրամներ»
Հեղափոխությունից հետո իշխանությունների հանդեպ վստահությունը զգալիորեն աճել է: Այդ մասին նոյեմբերի 29-ին «Դրական փոփոխություններ քաղաքացիական հասարակության իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման միջոցով» ծրագրի փակման արարողության ժամանակ հայտարարել է «Հայաստանի բաց հասարակության հիմնադրամներ»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:
Նրա խոսքով՝ նախկին իշխանությունների ժամանակ շատ ավելի բարդ էր հարցեր բարձրաձայնել, քանի որ տեղեկատվությունը հաճախ ենթարկվում էր մանիպուլացիայի:
Նա նշել է լրագրողների կարեւոր դերի մասին օբյեկտիվ փաստերի լուսաբանման տեսանկյունից:
Լարիսա Մինասյանը նաեւ ընդգծել է քաղաքացիական հասարակության եւ իշխանությունների համագործակցության կարեւոր նշանակությունը որպես Հայաստանում ժողովրդավարության զարգացման նախադրյալ: