Չինաստանում հավատարիմ շունը փորձում էր փորել տիրոջ շիրիմը
Չինաստանում շունը փորձում էր հետ փորել տիրոջ շիրիմը։ Հանգուցյալի աղջիկը ասել է, որ հայրը մահացել էր հիվանդությունից Ժենսի նահանգի Ֆոպին գավառի հիվանդանոցում, որտեղ ապրում էր։ Երբ մահացածի 12 տարեկան շունը՝ Հուցզի անունով, հայտնվեց նրա թաղման տեղում, չէր ցանկանում ընտանիքի հետ վերադառնալ տուն եւ անգամ փորձում էր փորել գերեզմանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Շունը գնում-գալիս էր գերեզմանի կողքով, փորձում հետ փորել այն, պառկում էր նրա կողքին եւ չէր շարժվում»,- ասել է նա։
Հարազատների խոսքով՝ տիրոջ մահվանից հետո Հուցզին երեք օր հրաժարվեց ուտելիքից եւ ջրից։