Կորած փաստաթղթերի հետ ես կապ չունեմ. ԱԱԾ տնօրենի տեղակալ (Տեսանյութ)
Կորած փաստաթղթերի հետ ես կապ չունեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ նորություն կա կորած փաստաթղթերի վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 8-ին՝ Ազգային պատկերասրահում ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել»։ Վարչապետը տեղի ունեցածը հանցագործություն էր որակել։