Հայտնի է Մաքգրեգորի հաջորդ մենամարտի ժամկետը
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորն իր հաջորդ մենամարտը կանցկացնի 2020 թվականի հունվարին, տեղեկացնում է Sportscenter-ը:
Իռլանդացի մարզիկը հունվարի 18-ին կմենամարտի ամերիկացի Դոնալդ Սերոնեի հետ: Մենամարտը տեղի կունենա Լաս Վեգասում:
Քոնոր Մաքգրեգորն իր վերջին մենամարտն անցկացրել է 2018 թվականի հոկտեմբերին: 31-ամյա Մաքգրեգորը պարտություն էր կրել ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտում:
Ավելի վաղ Մաքգրեգորը Խաբիբ Նուրմագոմեդովի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու ցանկություն էր հայտնել: