Մեսի՞ն խնդրել է Նեյմարին վերադառնալ «Բարսելոնա». Ռիվալդո.
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն խոսել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին:
«Մեսին և Նեյմարը մտերիմ են և հաճախ են շփվում, սակայն ես չեմ կարծում, որ Մեսին խնդրել է Նեյմարին վերադառնալ «Բարսելոնա»: Նա երբեք իր վրա չի վերցնի ակումբի նախագահի կամ մարզական տնօրենի պարտականությունները»,- Ռիվալդոյի խոսքը փոխանցում է A Bola-ն:
Ավելի վաղ Ռիվալդոն դիմել էր Նեյմարին՝ նշելով, որ եթե նա ցանկանում է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, ապա պետք է անպայման վերադառնա «Բարսելոնա»:
Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍժ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը: