ՉԼ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի և գոլի հեղինակի հավակնորդները
ՈւեՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի և գոլի հեղինակի թեկնածուներին:
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, «Բավարիայի» առաջատար Ռոբերտ Լևանդովսկին, «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն և ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը:
Լիոնել Մեսին Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Ռոբերտ Լևանդովսկին «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղում դարձել է պոկերի հեղինակ: Ռոմելու Լուկակուն «Սլավիայի» դեմ խաղում դարձել է գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Կեյլոր Նավասը «Ռեալի» դեմ խաղում 11 սեյվ է կատարել:
Շաբաթվա լավագույն գոլի հեղինակի կոչմանը հավակնում են «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Սվեն Բենդերը և «Ատալանտայի» հարձակվող Ալեխանդրո Գոմեսը: