ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին տարակուսանքի մեջ է գցել հանրությանը՝ Twitter-ում. (Լուսանկար)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին տարակուսանքի մեջ է գցել հանրությանը՝ Twitter-ում տեղադրելով ֆոտոշոփով մշակված լուսանկար, որտեղ նրա գլուխը դրված է Սիլվեսթեր Ստալոնեի մարմնի վրա՝ «Ռոկկի» ֆիլմի պաստառից։ Թրամփը որեւէ գրառում չի կատարել եւ չի մեկնաբանել լուսանկարը, այնպես որ ինչպես ԶԼՄ-ները, այնպես էլ ցանցի օգտատերերը գուշակում են, թե ինչ է ակնարկում նախագահը։
Ոմանք ենթադրել են, որ այդ կերպ Թրամփը փորձում է պատասխանել իր առողջության մասին տարածված լուրերին՝ կապված բժիշկներին նրա չծրագրված այցի հետ։ Ավելի վաղ, խոսելով այդ այցի մասին, Թրամփը վստահեցրել էր, որ նրանք հիացել են իր կազմվածքով։ «Առաջին բանը, որ նրանք անում են, ասում են․ «Հանեք վերնաշապիկը, սըր, եւ ցույց տվեք մեզ այդ հրաշալի կուրծքը։ Մենք երբեք այդպիսի կուրծք չենք տեսել»,- ասել էր նախագահը։