ԱՄՆ-ը եւ Չինաստանը մոտ են առեւտրային գործարքի առաջին փուլի մասին համաձայնագրին, սակայն տարաձայնություններ կան
ԱՄՆ-ը եւ Չինաստանը մոտ են առեւտրային գործարքի առաջին փուլի մասին համաձայնագրին, սակայն տարաձայնություններ կան: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խորհրդական Քելիեն Քոնուեյը, հաղորդում է Reuters-ը:
«Մենք շատ մոտ ենք, եւ առաջին փուլը էական նշանակություն ունի: Սակայն նախագահը ցանկանում է դա աստիճանաբար անել, միջանկյալ հատվածներով, քանի որ դա մեծ, պատմական առեւտրային գործարք է: Մենք շարունակում ենք բանակցություններ վարել: Սակայն տեսնելով տեխնոլոգիաների հարկադրական փոխանցումները, իտելեկտուալ սեփականության գողությունը, տարեկան կես տրիլիոնի չափով առեւտրային անհավասարակշռությունը, մարդիկ դրանում իմաստ չեն տեսնում: Սակայն նախագահը ցանկանում է գործարք կնքել: Թրամփը միշտ սպասում է լավագույն գործարքին»,- ասել է նա:
ավելի վաղ Պեկինում հայտնել են, որ չեն սպասում երկրոդ փուլի մասին բանակցությունների սկզբին մինչեւ 2020-ի նոյեմբերին ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները, մեծամասամբ այն պատճառով, որ ցանկանում են տեսնել՝ արդյոք Թրամփը կվերընտրվի երկրորդ ժամկետով: