Արագածոտնի Կաքավաձոր գյուղում անասնագոմ է այրվել. Այն մարվել է ավելի քան 2 ժամ անց
Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 25-ին, ժամը 20:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 10-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Արևշատ Ս.) բակում գտնվող անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:33-ին, մարվել՝ 23:04-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ: