Պաշտոնական. Նուրմագոմեդովի հաջորդ մրցակիցն ու մենամարտի անցկացման օրը
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովն իր հաջորդ մենամարտը կանցկացնի 2020 թվականի ապրիլի 18-ին, հայտնել է Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդելազիզը:
Աբդելազիզը Թվիթերի իր պաշտոնական էջում հրապարակել է մենամարտի անցկացման վերաբերյալ ստորագրված պայմանագիրը, որից պարզ է դառնում, որ Նուրմագոմեդովի մրցակիցը կլինի ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը:
Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովն իր վերջին մենամարտն անցկացրել է այս տարվա սեպտեմբերին: Ռուսաստանցի մարզիկն ամերիկացի Դասթին Պորյեի հետ մենամարտում պաշտպանել էր չեմպիոնական տիտղոսը: