Մոուրինյո. Որոշ ժամանակ անց «Տոտենհեմին» ոչ մի թիմ չի կարողանա հաղթել
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Օլիմպիակոսի» հետ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Տոտենհեմում» իր ծրագրերի մասին:
«Ինձ ժամանակ է հարկավոր իմ գաղափարներն այս թիմում իրականացնելու համար: Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց «Տոտենհեմին» ոչ մի թիմ չի կարողանա հաղթել:
Այս պահին մեր գլխավոր խնդիրը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին 2 տուրերում հաղթանակներ տանելն ու փլեյ-օֆֆ դուրս գալն է»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի A խմբում «Տոտենհեմը» 7 միավորով երկրորդն է: Առաջատարը Մյունխենի «Բավարիան» է՝ 12 միավոր: