Մասիս քաղաքում կոյուղաջրերը լցվում են մի քանի շենքերի բակեր. բնակիչների պնդմամբ՝ հասունանում է համաճարակ
Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 10-րդ, 12-րդ 9-րդ եւ մի քանի այլ շենքերի բնակիչները բողոքում են, որ 1-2 ամսից ավելի է՝ կոյուղաջրերը դուրս են լցվում փողոց եւ ողջ տարածքում տիրում է հակասանիտարական վիճակ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բնակիչներն ասել են, որ դիմել են Մասիսի քաղաքապետարան, սակայն այնտեղից պատասխանել են, թե խնդիրը պետք է լուծի կոմունալ ծառայությունը:
Բնակիչները խնդրում են, որպեսզի գործին միջամտի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Ամառը մեռնում ենք ճենճից ու գարշահոտից, ձմեռն էլ կեղտաջրերի սահադաշտի ենք ականատես լինում: Երբ է խնդիրը լուծվելու, երեւի դրա պատասխանը միայն կտան Արարատի մարզպետ Գ. Սարգսյանն ու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը»,-ասել են բնակիչները: