2019 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան է այցելել Չինաստանի 145000 քաղաքացի. ԱԳՆ
Հայաստան այցելած չինացի քաղաքացիների թիվը 2019 թվականի հունվար-հոկտեմբերին ավելացել է 6050 մարդով անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Այս մասին խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նոյեմբերի 25-ին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը։
Նրա խոսքով՝ 2018 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան է այցելել 8430 քաղաքացի, իսկ Հայաստանից Չինաստան՝ 8450 մարդ։ «Դինամիկան 2019-ին բավական բարձր է։ Եվ դա՝ այն դեպքում, երբ երկրների միջեւ դեռեւս գործում է վիզային ռեժիմը»,- նշեց Ադոնցը։