Իր հղիության մասին անտեղյակ կինը ծննդաբերության ցավերը աղիքային վարակի տեղ է դրել
Սթեֆանի Գրեգորին բրիտանական Ուիգան քաղաքից (Մեծ Մանչեսթր կոմսություն) հղիությունը չի նկատել մինչեւ ծննդաբերական ցավերը։ Իսկ կծկումները, ինչպես տեղեկացրել է New York Post պարբերականը, նա աղիքային վարակի տեղ է դրել։
Սթեֆանիի խոսքով՝ 9 ամիս նրա հղիության նշանները տեսանելի չեն եղել։
«Շնորհիվ հեծանվի՝ անցած 5 ամիսներին ես նիհարեցի 5 կիլոգրամով, եւ փորս ողորկ էր, քան երբեւէ»,- հիշում է նա։
Սթեֆանին վաղուց զուգընկեր չէր ունեցել, բայց շարունակում էր հակաբեղմնավորիչ ներարկումներ անել, որոնք ազդում են 2-3 ամիս եւ 99 տոկոսանոց արդյունավետություն ունեն։ Չիմանալով հղիության մասին՝ նա շարունակել է աշխատել բարում՝ օգտագործելով գարեջուր եւ բարձրացնելով ծանր իրեր։
Ծննդաբերությունից առաջ Սթեֆանիի փորն սկսեց ցավել։ Որոշելով, որ աղիքային վարակ է ձեռք բերել, Սթեֆանին խնդրել է, որ աշխատանքի չգնա։ Տանը փորձել է թուլանալ լոգարանում, բայց ցավը չի անցել։ Մայրը ենթադրել է, թե աղջկա կույր աղիքն է, եւ նրա հիվանդանոց է տարել։
Այնտեղ պարզվել է, որ ոչ մի աղիքային վարակ էլ չկա, ավելին, շուտով նա տուն կվերադառնա երեխայի հետ։ Թե՛ Սթեֆանին, թե՛ նրա մայրը ցնցված էին։
Նույն գիշեր Սթեֆանին առողջ աղջիկ ունեցավ, որի քաշը 3,3 կլիոգրամ էր։ Մանկաբարձուհու կարծիքով՝ աղջկա որովայնը հղիության ժամանակ չէր մեծացել պտղի դիրքի պատճառով։ Նման բան վերջին ժամանակներս հաճախ է պատահում։
Լուսանկարը՝ The Sun-ի