2019 թվականին ՀՀ 17 հազար քաղաքացի ռուսական քաղաքացիություն է ստացել
2019 թվականին ռուսական քաղաքացիություն ստացած արտասահմանցի քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ մեծացել է 1,5 անգամ, հաղորդում է «Իզվեստիա»-ն:
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտասահմանցիներին տրամադրվել է 285 հազար անձնագիր, ինչը 48 տոկոսով ավելի շատ է, քան 2018 թվականին նույն ժամանակահատվածում:
Ըստ հրապարակված տվյալների՝ այդ ժամանակահատվածում ռուսական անձնագիր է ստացել ՀՀ 17 հազար քաղաքացի:
Ռուսական քաղաքացիություն ստացածների շրջանում բացարձակ առաջատար են Ուկրաինայի քաղաքացիները (146 հազար մարդ), որոնց հաջորդում են Ղազախստանի քաղաքացիները (35 հազար), Տաջիկստանի քաղաքացիները (30 հազար), Հայաստանի, Ուզբեկստանի քաղաքացիները (14 հազար), Մոլդավիայի քաղաքացիները (11,5 հազար):