ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը ժամանել է փաստաբանական գրասենյակ, որտեղ ԱԱԾ աշխատակիցը փորձում է առգրավել համակարգիչը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է փաստաբանական այն գրասենյակ, որտեղ գտնվում է քննիչը՝ քրեական գործի շրջանակում փաստաբանի համակարգիչը առգրավելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ ԱԱԾ քննիչ Օնիկ Առաքելյանն այս պահին ցանկանում է առգրավվել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչները:
Փաստաբանը News.am-ին հայտնել էր, որ օրենքով արգելվում է առգրավվել փաստաբանի համակարգիչը, քանի որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում: Փաստաբան Չամսարյանի գրասենյակում է գտնվում նաեւ նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը, եւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: