Ազար. Մբապեն ապագայում կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը
Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը խոսել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Արքայական ակումբ հնարավոր տեղափոխության մասին:
«Մբապեն այժմ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, և ես վստահ եմ, որ նա հիմա կենտրոնացած է միայն ՊՍԺ-ում իր մրցելույթների վրա: Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա ապագայում:
Մբապեն մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստ: Եթե նա շարունակի աշխատել այնպես, ինչպես հիմա, ապա տարիներ անց կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»,- Ազարի խոսքը փոխանցում է Le Parisien-ը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Մբապեի մայրը, որը հանդիսանում է նաև 20-ամյա հարձակվողի գործակալը, բանակցություններ է սկսել «Ռեալի» ղեկավարության հետ:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մբապեն «Ռեալի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: